BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը շատ վատ են ընդունել Փաշինյանի հայտարարությունը

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը շատ վատ են ընդունել Փաշինյանի հայտարարությունը
21.12.2018 | 12:44

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) և հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում։

Մինչդեռ ԾԻԳ-երի հետ այս կազմակերպությունները ոչ միայն խոշոր ծրագրեր են իրականացնում, այլև հսկում են իրենց տրամադրած ֆինանսական միջոցների ծախսերը։ Եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ոչ միայն մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև օտարերկրացիներ, կզրկվեն աշխատանքից, այլև միջազգային ֆինանսական այս կազմակերպությունների բացասական գնահատականից հետո մեզ կարող են դրսից վարկեր չտալ, տրամադրած վարկերի գումարներն ավելի խստորեն հետ պահանջել, և առհասարակ՝ դրսից մեզ հետ համագործակցությունը կդադարեցվի, քանի որ այդ հարցերում ՀԲ-ի և ԱՄՀ-ի կարծիքը հաճախ վճռորոշ է լինում: Այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԲ-ի, փորձել են հանդիպել վարչապետին` բացատրել, ներկայացնել իրենց գործը, սակայն, ի զարմանս իրենց, մերժվել են:

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ